շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքի հարձակմանը Պուտինի արձագանքը հանգիստ էր և հավասարակշռված․ Պեսկով

Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքի հարձակմանը Պուտինի արձագանքը հանգիստ էր և հավասարակշռված․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միշտ հանգստություն է պահպանում դժվարին իրավիճակներում, այդպիսին է եղել նրա արձագանքը Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքի հարձակմանը:

Հինգշաբթի լրագրողներին ասաց պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դուք գիտեք, որ նախագահը միշտ պահպանում է հանգստություն, սառնասրտություն, հստակություն գնահատականներում և հրահանգներում, որոնք տալիս է դժվարին, ծայրահեղ իրավիճակներում, հետևաբար, այս առումով ոչ մի նոր բան տեղի չի ունեցել»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Կրեմլում իրավիճակը մնում է նորմալ, բոլորն աշխատում են բնականոն հունով անօդաչու սարքերի հետ կապված միջադեպից հետո, ասել է Պեսկովը։

«Սովորական, աշխատանքային միջավայր է, բոլորն աշխատում են, ամեն մեկն իր տեղում է»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի ղեկավարի մամուլի ծառայությունը, չորեքշաբթի գիշերը Կիևը փորձել է անօդաչու սարքերի օգնությամբ հարվածներ հասցնել նախագահի Կրեմլի նստավայրին։

 

  • Կիսվել: