ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կրակոցներ Փարիզի «Շառլ դը Գոլ» օդանավակայանում

Կրակոցներ Փարիզի «Շառլ դը Գոլ» օդանավակայանում

Ֆրանսիացի ոստիկանները այսօր առավոտյան կրակ են բացել Փարիզի խոշորագույն «Շառլ դը Գոլ» միջազգային օդանավակայանի տարածքում՝ չեզոքացնելով դանակով զինված մի տղամարդու, հաղորդում է AFP գործակալությունը՝ մեջբերելով ֆրանսիական ոստիկանության Twitter-ի պաշտոնական օգտահաշվում կատարված գրառումը։

Ֆրանսիացի իրավապահները, սակայն, առայժմ չեն հստակեցնում արդյոք օդանավակայանում տեղի ունեցածն ահաբեկչական հարձակման փորձ էր։

«Շառլ Դը Գոլ» օդանավակայանի աշխատակիցներից մեկը ֆրանսիական լրատվամիջոցներին փոխանցել է, որ միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8-ի սահմաններում։

«Անտուն մի տղամարդ անհանգստություն էր պատճառում անվտանգության աշխատակիցներին, որից հետո միջադեպին միջամտեցին սահմանապահ ոստիկանության ծառայողները», - տեղեկացնում է AFP գործակալությունը, նշելով, որ տղամարդը չի ենթարկվել իրավապահների պահանջին։

  • Կիսվել: