երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայկական եռագույնը՝ Փարիզի պատշգամբներում

Հայկական եռագույնը՝ Փարիզի պատշգամբներում

Հայկական ծագում ունեցող ֆրանսիացիներ, հայերի բարեկամներ կամ պարզապես խաղաղության, ազատության և արդարության կողմնակիցներ․ այս օրերին շատերը փարիզյան իրենց բնակարանների պատուհաններից ու պատշգամբներից Հայաստանի եռագույնն են կախել․ գրում է Nouvelle d’Armenie-ն։ «Մինչ այս Ուկրաինայի դրոշներն էին փակցնում, այժմ մոբիլիզացվում են հանուն Հայաստանի»,- գրում է պարբերականը։

«Պաշտպանե՛ք  բարեկամ այս ժողովրդին։ Թույլ մի տվեք, որ ադրբեջանական և թուրքական բռնապետները հասնեն իրենց նպատակին՝ ավարտին հասցնեն  1915 թ.-ին սկսածը», – կոչով դիմում է հոդվածագիրը՝ հեշթեգով նշելով՝ #Փրկենք Հայաստանը։

  • Կիսվել: