չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Ուկրաինան դժվար թե կարողանա մտնել Եվրամիություն՝ առանց ավագ գործընկեր ՆԱՏՕ-ին անդամակցելու, իսկ ՆԱՏՕ-ն չի ցանկանում Ուկրաինայի հետ «ամուսնանալ»․ Մեդվեդև

Ուկրաինան դժվար թե կարողանա մտնել Եվրամիություն՝ առանց ավագ գործընկեր ՆԱՏՕ-ին անդամակցելու, իսկ ՆԱՏՕ-ն չի ցանկանում Ուկրաինայի հետ «ամուսնանալ»․ Մեդվեդև

Ուկրաինան դժվար թե կարողանա Եվրամիության անդամ դառնալ՝ առանց «ավագ գործընկեր» ՆԱՏՕ-ի համաձայնության ու Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու, գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը՝ «Տելեգրամի» իր ալիքում։

Ըստ Մեդվեդևի՝ Ուկրաինան վաղուց և «անկեղծորեն» է ցանկանում անդամակցել Եվրամիությանը։

«Մեր դիրքորոշումն ուկրաինացիներին հայտնի է․ եթե այդպիսի ցանկություն կա, անդամակցեք, եթե պատիվ է արվել և առաջարկվել է։ Կարծես թե՝ եվրոպացիներն էլ են այժմ շատ ցանկանում Ուկրաինային, բայց Չեռնոգորիայի ու Մակեդոնիայի հետ կապված վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ մուտքը Եվրամիություն ՆԱՏՕ-ի միջոցով է կատարվում»,- գրել է նա։

Մեդվեդևն ընդգծել է, որ ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն փոխկապակցված կառույցներ են, գործընկերներ, ընդ որում՝ ՆԱՏՕ-ում գլխավոր դերը Վաշինգտոնինն է, Բրյուսելը կառավարվում է հենց Վաշինգտոնի կողմից, թեպետ Եվրոպայում այդ մասին չեն սիրում բարձրաձայնել։ Ուստի, ըստ նրա, հարց է ծագում, թե ինչպես կարող է Ուկրաինան, առանց ՆԱՏՕ-ին անդամակցելու, մտնել Եվրամիության կազմ, չնայած, որ Կիևը վաղուց ունի այդպիսի ցանկություն։ 

«Ուկրաինան այդ կառույցի մաս էր ուզում դառնալ դեռ Լեոնիդ Կուչմայի կառավարման օրոք, ավելի շատ ցանկացավ Վիկտոր Յուշչենկոյի ժամանակ, անհաղթահարելի էր ցանկությունը Վիկտոր Յանուկովիչի կառավարման շրջանում, թեպետ այդ ժամանակ փորձեց ինքն իրեն հավաքել ու բարեկամանալ Եվրասիական միության հետ, իսկ հետո հանկարծ դադարեց, միանգամից ցանկացավ մտնել ՆԱՏՕ։ Խնդրեց, աղաչեց, բայց հետո ուշքի եկավ, թվում է՝ հասկացավ, որ ՆԱՏՕ-ն չի ցանկանում իրեն, իբրև թե՝ ամուսնության համար պայմաններ չկան, շատ մտավախություններ կան այդ ամուսնության հետ կապված։ Իսկ հիմա Ուկրաինան կրկին ցանկանում է ԵՄ մտնել՝ ավելի շատ, քան անցյալում»,-գրել է Մեդվեդևը։

  • Կիսվել: