երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Կովկասում Հայաստանի հետ մեր պատմական կապերը քաջ հայտնի են․ Հունաստանի ԱԳ նախարար

Կովկասում Հայաստանի հետ մեր պատմական կապերը քաջ հայտնի են․ Հունաստանի ԱԳ նախարար

Կովկասում Հայաստանի հետ մեր պատմական կապերը քաջ հայտնի են: Այս մասին ասել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը երկրի խորհրդարանում 2022 թ. բյուջեի քննարկումների ժամանակ:

«Արտաքին քաղաքականության մեջ մենք բախվում ենք հոսող, գերլարված ու անընդհատ փոփոխվող պատկերի։ Մենք օգտվում ենք յուրաքանչյուր հնարավորության պատուհանից՝ տեսնելով իրականությունը. Հունաստանն ու Կիպրոսը ընդլայնվող հարևան ունեն»,- նշել է Դենդիասը՝  անդրադառնալով Թուրքիայի քաղաքականությանը։

Նա նշել է, որ վերջին տարիներին աննախադեպ սադրանքներ են իրականացվում Էգեյան ծովում, Էվրոսում, Կիպրոսում, Արևելյան Միջերկրականում, ինչպես նաև Կովկասում, Իրաքում, Սիրիայում և Լիբիայում:

Դենդիասն ընդգծել է նաև օսմանյան նոր գաղափարախոսությունների ի հայտ գալը:

  • Կիսվել: