երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կոտրել են Վրաստանի նախագահի կայքը

Կոտրել են Վրաստանի նախագահի կայքը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կայքը չի աշխատում, այն ներկայումս «վերականգնման փուլում է»։ Կայքը կոտրել են այսօր, հայտնում են ԶԼՄ-ները:

Նշենք, որ ավելի վաղ կայքի էջում կանաչ գանգ պատկեր էր երևում, այնուհետև president.ge կայքը անհասանելի էր։

Վերջին 24 ժամվա ընթացքում երկու ընդդիմադիր վրացական հեռուստաալիք՝ Formula-ն և Mtavari-ն, հայտարարել են իրենց կայքերի վրա հաքերային զանգվածային հարձակման մասին:

 

  • Կիսվել: