Կոտենոկը հայտնել է Կուրսկի ատոմակայանի մոտ ուժեղ հրդեհի մասին
Ռուսաստանցի ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը հայտնել է Կուրսկի ատոմակայանի մոտ ուժեղ հրդեհի մասին։
Նա իր տելեգրամյան ալիքում, մասնավորապես, նշել է. «Ուժեղ հրդեհ է Կուրչատովում՝ Կուրսկի ատոմակայանից մոտավորապես 4,8 կմ հեռավորության վրա։
Ավելի վաղ, նախքան այդ հաղորդագրությունը, հակաօդային պաշտպանությունն աշխատում էր օդային թիրախի դեմ։ Մի շարք աղբյուրներ հայտնել են ֆրանսիական արտադրության ավիառումբ որսալու մասին։ Այլ աղբյուրներով՝ կալանվել է առնվազն չորս հրթիռ»: