երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կորոնավիրուսն Իտալիայում եղել է դեռ դեկտեմբերին. ուսումնասիրություն

Կորոնավիրուսն Իտալիայում եղել է դեռ դեկտեմբերին. ուսումնասիրություն

հըստ իտալացի գիտականների՝ երկու քաղաքների կեղտաջրերը կորոնավիրուսի հետքեր են պարունակել դեռ դեկտեմբերին՝ երկրում առաջին դեպքի հաստատումից շատ առաջ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Նշվում է, որ առողջապահության ազգային ինստիտուտն ասել է, որ դեկտեմբերի 18-ին Միլանի և Թուրինի ջրերում եղել են վիրուսի հետքեր, մինչդեռ Իտալիայում առաջին դեպքը պաշտոնապես գրանցվել էր փետրվարի կեսին: Սա գալիս է ի լրումն այլ երկրների ապացույցների, որ վիրուսը կարող էր ավելի շուտ շրջանառված լինել, քան համարվում է:

Չինաստանի պաշտոնյաները հաստատել են, որ առաջին դեպքերը գրանցվել են դեկտեմբերի վերջին: Մայիսին ֆրանսիացի գիտնականները նշել էին, որ նմուշների թեստերը ցույց են տվել, որ դեկտեմբերի 27-ին Փարիզի մերձակայքում կասկածվող թոքաբորբով բուժվող հիվանդը իրականում ունեցել է կորոնավիրուս:

 

  • Կիսվել: