հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 1500-ը

Կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 1500-ը

COVID-19 կորոնավիրուսի առաջացրած ատիպիկ թոքաբորբից մահացել է 1523 մարդ։ Այս մասին հայտնում է Չինաստանի առողջապահական հարցերով պետկոմիտեն։

Միայն վերջին 1 օրում մահվան դեպքերն ավելացել են 143-ով, վարակվածների թիվը՝ 2641-ով։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 66 492-ի։ Բուժվել է ավելի քան 8000 հիվանդ։

ԱՀԿ-ն հաղորդել է, որ Եգիպտոսն առաջին աֆրիկյան պետությունն է, որտեղ կորոնավիրուսի վարակի դեպք է գրանցվել:

 

 

  • Կիսվել: