երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Կորոնավիրուսի պատճառով Իտալիայում արտակարգ դրություն է հայտարարվել

Կորոնավիրուսի պատճառով Իտալիայում արտակարգ դրություն է հայտարարվել

Իտալիայի նախարարների խորհուրդը երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարել` երկու չինացի զբոսաշրջիկների մոտ նոր տիպի կորոնավիրուսի հաստատվելուց հետո, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Իտալիայի Կիջի կառավարական պալատին:

Ինչպես հաղորդվում է՝ արտակարգ դրության ռեժիմը տևելու է վեց ամիս: Իտալիայի իշխանությունները հիվանդության դեմ պայքարի համար հինգ միլիոն եվրո կհատկացնեն:

Իտալիայի կառավարությունից տեղեկացրել են, որ իրենց որոշումը կապված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կորոնավիրուսի տարածումը որպես միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ ճանաչելու հետ:

  • Կիսվել: