շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է Դելֆյան տնտեսական համաժողովը

Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է Դելֆյան տնտեսական համաժողովը

Դելֆյան տնտեսական համաժողովը, որը ծրագրվում էր անցկացնել մարտի 5-8-ը, մի քանի ամսով հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով, հայտնել են համաժողովի կազմակերպիչները, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Կազմակերպիչները հաղորդագրություն են տարածել, որտեղ ասված է. «Մենք որոշել ենք տեղափոխել Դելֆյան տնտեսական համաժողովը այս տարվա մայիսի վերջ-հունիսի սկիզբ»:

Նշվում է նաեւ, որ որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով իրավիճակը տեղական, ազգային ու միջազգային մարմինների, այդ թվում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդատվությունները, որը երեկ կորոնավիրուսի բռնկման գլոբալ վտանգը բարձրացրել էր մինչեւ «շատ բարձր» մակարդակի, ասվում է հաղորդագրության մեջ։

Կազմակերպիչներն ասել են. «Մենք ներողություն ենք հայցում անհարմարություններ ստեղծելու համար։ Սակայն բոլոր մեր հյուրերի, զեկուցողների, աշխատակիցների եւ տարածաշրջանի քաղաքացիների անվտանգությունն ու առողջությունը մեզ համար առաջնային նշանակություն ունեն»,- հայտարարել են կազմակերպիչները։

Ինչպես աղորդվում է՝ նոր ամսաթիվը կհայտարարվի առաջիկայում։

  • Կիսվել: