հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
 Կորոնավիրուսի պատճառով Բուլղարիայում արտակարգ դրություն է հայտարարվել

Կորոնավիրուսի պատճառով Բուլղարիայում արտակարգ դրություն է հայտարարվել

Բուլղարիայի խորհրդարանը հավանություն է տվել երկրի վարչապետ Բոյկո Բորիսովի առաջարկին՝ կորոնավիրուսի հետ կապված իրադրության պատճառով մարտի 13-ից մինչև ապրիլի 13-ը երկրում արտակարգ դրության ռեժիմ մտցնելուն, տեղեկացնում է rbc.ua -ն:

Նշվում է, որ արտակարգ դրության ռեժիմի հարցը խորհրդարանի քվեարկությանն էր դրվել նախօրեին երկրի կառավարության արտահերթ խորհրդակցությունից հետո:

Այս պահի դրությամբ Բուլղարիայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 23 դեպք, հիվանդներից մեկը մահացել է։

  • Կիսվել: