շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կորոնավիրուսի նոր ախտանշաններ են հայտնաբերվել

Կորոնավիրուսի նոր ախտանշաններ են հայտնաբերվել

COVID-19- ի ախտանշանների ուսումնասիրությունը ղեկավարող բրիտանացի համաճարակաբան Թիմ Սպեկտորն ասում է, որ կորոնավիրուսի նոր շտամները, մասնավորապես Դելտա տարբերակը, փոխել են հիվանդության սովորական պատկերը, տեղեկացնում է BBC News-ը: 

Նշվում է, որ բրիտանացի գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր ախտանշաններ:

Հայտնի է, որ կորոնավիրուսի դասական ախտանշաններն են համարվում հազը, ջերմությունը, հոտի կամ համի կորուստը: Այնուամենայնիվ, Սպեկտորի թիմի կողմից հազար մարդուց հավաքած նոր տվյալները փաստում են, որ դրանք ավելի քիչ են հանդիպում:

Գիտնականն ասել է. ՛՛Տենդը մնում է բավականին տարածված ախտանշան, բայց հոտի կորուստը այլևս COVID-ի ամենատարածված նշանների տասնյակում չէ՛՛:

Գլխացավը, կոկորդի ցավը և մրսածությունը Բրիտանիայում դարձել են կորոնավիրուսի ամենատարածված նշանները: Սպեկտորի խոսքով՝ այս փոփոխությունը պայմանավորված է Դելտա շտամով վարակների ավելացմամբ, որը կազմում է երկրում վարակների մոտավորապես 90% -ը:

Նա նաև ընդգծել է, որ շատ վարակված մարդիկ կարծում են, որ իրենց մոտ սովորական մրսածություն է, հատկապես երիտասարդները, ինչն էլ խորացնում է կորոնավիրուսի տարածման խնդիրը:

 

  • Կիսվել: