երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կորոնավիրուսի 1915 նոր դեպք Վրաստանում

Կորոնավիրուսի 1915 նոր դեպք Վրաստանում

Վրաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1915 նոր դեպք, տեղեկացնում է jnews.ge կայքը:
 
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 5929 մարդ, մահացել 78 հիվանդ:
 
Անցած 24 ժամվա ընթացքում հանրապետությունում իրականացվել է 21411 թեստավորում, այդ թվում` 12305 արագ հակագենի թեստ և 9106 ՊՇՌ թեստ:
 
Երկրում կորոնավիրուսի հայտնաբերման ցուցանիշներն են՝ օրական 8.94%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 10.44%, վերջին յոթ օրվա ընթացքում՝ 10.04%:
 
Ընդհանուր առմամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 545033 դեպք, որից 488661-ն  ապաքինվել է:

  • Կիսվել: