ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կորոնավիրուսի 107 նոր դեպք Վրաստանում, գրանցվել է 6 մահվան դեպք

Կորոնավիրուսի 107 նոր դեպք Վրաստանում, գրանցվել է 6 մահվան դեպք

Վրաստանում, Jnews.ge կայքի հաղորդմամբ, ապրիլի 11-ին հաստատվել է կորոնավիրուսի 107 նոր դեպք: Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 281 մարդ, մահացել է 6 բուժառու:

Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 651 577, այստեղից ապաքինվել է 1 631 715 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 16 777:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 5489 թեստավորում, այդ թվում 3743-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 1746-ը՝ ՊՇՌ թեստով:

Դրականության օրական ցուցանիշը 1.95% է, վերջին 14 օրվանը՝ 1.94%, վերջին 7 օրվանը՝ 1.65%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 865 985, վերջին մեկ օրում՝ 141 մարդ:

  • Կիսվել: