հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանը Վրաստանի հայկական դպրոցներին 12 470 կտոր դասագիրք կուղարկի. Արժեքը՝ շուրջ 24 մլն դրամ

Հայաստանը Վրաստանի հայկական դպրոցներին 12 470 կտոր դասագիրք կուղարկի. Արժեքը՝ շուրջ 24 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 9-ի նիստում որոշեց 23,9 մլն դրամ հատկացնել Վրաստանի հայկական կրթությամբ դպրոցներին անհրաժեշտ դասագրքեր տրամադրելու նպատակով:

2023 թվականի օգոստոսին Վրաստանի կրթության և գիտության նախարարությանն է փոխանցվել 9500 կտոր գրականություն (այբբենարան, աշխատանքային տետրեր, 1-3-րդ դասարանների մայրենիի դասագրքեր): Ներկայումս անհրաժեշտություն կա տրամադրելու նաև 4-12-րդ դասարանների «Մայրենի», «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաների դասագրքեր՝ ընդհանուր թվով 12470 կտոր, որի արժեքը կազմում է 23,015.500 ՀՀ դրամ:

Դասագրքերի բեռնափոխադրումն կիրականացվի մրցույթի միջոցով, որը իրականացնելու համար անհրաժեշտ է 900.000 ՀՀ դրամ:

Նշենք, որ 2023 թվականին ՀՀ պետական բյուջեից «11003. Սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուսումնական գրականության և օժանդակ նյութերի տրամադրում» միջոցառմանը հատկացվել է 30,000.000 ՀՀ դրամ, որից 20,270.000 ՀՀ դրամը օգտագործվել է դասագրքերի, 3,440.000 ՀՀ դրամը աշխատանքային տետրերի իսկ 390.000 ՀՀ դրամը ուսուցողական գրքերի ձեռքբերման համար:

Ընդհանուր առմամբ 2023 թվականին ձեռք է բերվել 20964 կտոր գրականություն, որից 9500 կտոր դասագրքեր և աշխատանքային տետրեր տրամադրվել են Վրաստանում գործող հայկական դպրոցներին:

2023 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին մասնակի բավարարվել է 22 երկրի 95 կրթօջախի գրականության պահանջարկ. ընդհանուր թվով տրամադրվել է 26112 կտոր գրականություն:

  • Կիսվել: