շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Կորեայի Հանրապետության զինվորականները նախազգուշական կրակ են բացել ԿԺԴՀ-ի հետ սահմանին

Կորեայի Հանրապետության զինվորականները նախազգուշական կրակ են բացել ԿԺԴՀ-ի հետ սահմանին

Հարավկորեացի զինվորականները նախազգուշական կրակ են բացել ԿԺԴՀ-ի հետ սահմանին, Փհենյանն այդ միջադեպը սադրանք է համարում` հայտարարել են Կորեայի ժողովրդական բանակի գլխավոր շտաբից:

Նշվում է, որ ԿԺԴՀ-ն արգելապատնեշների շինարարություն է իրականացնում հարավային սահմանի արգելափակման և տարածքների սահմանազատման համար: Պաշտոնական տվյալով՝ Փհենյանն առնվազն երկու անգամ աշխատանքների իրականացման մասին տեղեկացրել է Միացյալ Նահանգներին:

Միևնույն ժամանակ, Հարավային Կորեայի Շտաբների պետերի միացյալ կոմիտեն հայտարարել է, որ օգոստոսի 19-ի ցերեկը հարավկորեացի զինվորականները նախազգուշական կրակոցներ են արձակել այն բանից հետո, երբ հյուսիսկորեական զորքերը հատել են երկրների միջև սահմանազատման գիծը:

  • Կիսվել: