կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Կոլումբիայում հավատարմագրված ՀՀ առաջին դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Գուստավո Պետրոյին

Կոլումբիայում հավատարմագրված ՀՀ առաջին դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Գուստավո Պետրոյին

Կոլումբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանը (նստավայրը` Բրազիլիա) Բոգոտայի Նարինյո պալատում իր հավատարմագրերն է հանձնել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյին` դառնալով այդ երկրում երբևէ հավատարմագրված ՀՀ առաջին դեսպանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
 
Պաշտոնական արարողությանը հաջորդած կարճ զրույցի ընթացքում Արմեն Եգանյանը նախագահ Պետրոյին է փոխանցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ողջույնի խոսքը:
 
Նույն օրը, ավելի վաղ, Կոլումբիայի արտաքին գործերի նախարարությունում դեսպան Եգանյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարար Ռոզա Յոլանդա Վիլյավիսենսիոյին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձել են Հայաստանի և Կոլումբիայի միջև երկկողմ օրակարգին:
 

  • Կիսվել: