երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կոլումբիան վտարում է Իսրայելի դեսպանին եւ սպառնում դադարեցնել հարաբերություններն Իսրայելի հետ

Կոլումբիան վտարում է Իսրայելի դեսպանին եւ սպառնում դադարեցնել հարաբերություններն Իսրայելի հետ

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն կվտարի Իսրայելի դեսպան Գալի Դագանին այն բանից հետո, երբ դիվանագետը քննադատել է իրեն պաղեստինցիներին աջակցության եւ Իսրայելին մեղադրելու համար՝ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո։ Պետրոն ասել է, որ Դագանը պետք է ներողություն խնդրի եւ հեռանա երկրից, տեղեկացրել է National Review-ն։

Դագանը Պետրոյին քննադատել է այն բանից հետո, երբ Կոլումբիայի նախագահը Իսրայելի ռազմական գործողությունները համեմատել է նացիստների կողմից հրեաների հետապնդումների հետ։ «Ոչ մի դեմոկրատ աշխարհում չի կարողանա հաշտվել Գազայի հատվածը համակենտրոնացման ճամբարի վերածելուն»,- ասել է Պետրոն։

Նա նշել է, որ Կոլումբիան կդադարեցնի միջազգային հարաբերություններն Իսրայելի հետ։

Կոլումբիա զենքի ամենամեծ մատակարարներից մեկը լինելով՝ Իսրայելը դադարեցրել է սպառազինության արտահանումը երկիր Պետրոյի հայտարարությունից հետո։

Առաջին անգամ չէ, որ Պետրոն նման հայտարարություններ է անում իսրայելցիների դեմ. նախագահը X-ում մշտապես  տեղեկություններ է հրապարակում ի աջակցություն պաղեստինցիների։ Նա նաեւ խոստացել է հումանիտար օգնություն ուղարկել Գազա։

  • Կիսվել: