կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները

Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Եվրոպական քաղաքական միության 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում, գրում է aliq.ge-ն:

Այս տեղեկությունը հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Հանդիպումը տեղի է ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ, և քննարկումը վերաբերել է երկու երկրների միջև հարաբերություններին։

Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Մակա Բոճորիշվիլին և Անդրեյ Սիբիգան։

  • Կիսվել: