ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԿԽՄԿ նախագահի հետ հանդիպմանն Ալիևն ընդգծել է «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակման հարցը

ԿԽՄԿ նախագահի հետ հանդիպմանն Ալիևն ընդգծել է «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակման հարցը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերայի միջեւ հանդիպում է տեղի ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում:

Հանդիպման ժամանակ Իլհամ Ալիեւը հերթական անգամ խոսել է, իբր, «Հայաստանի կողմից որպես պատանդ պահվող ադրբեջանցի քաղաքացիական անձանց` Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի ազատ արձակման» եւ այդ ուղղությամբ ջանքերի ուժեղացման անհրաժեշտության մասին:

Ալիեւն ընդգծել է «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով բոլոր գերիների եւ պատանդների փոխանակման կարեւորությունը:

  • Կիսվել: