շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԿԽՄԿ-ն անիրագործելի է համարում Իսրայելի՝ Գազայի հիվանդանոցը տարհանելու խնդրանքը

ԿԽՄԿ-ն անիրագործելի է համարում Իսրայելի՝ Գազայի հիվանդանոցը տարհանելու խնդրանքը

Գազայի հիվանդանոցներում տիրող իրավիճակը թույլ չի տալիս տարհանում իրականացնել։ Բուժառուներից շատերը չեն կարող տեղաշարժվել, իսկ փախստականները գնալու տեղ չունեն։ Այս մասին ՌԻԱ Նովոստի-ի հետ զրույցում ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտերի ներկայացուցիչ Ալյոնա Սինենկոն։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Երբ խնդրում են տարհանել հիվանդանոցները, ոչ բոլորը կարող են հեռանալ, նույնիսկ եթե տարհանման նախազգուշացումներ տրվեն: Վիրավորները, հիվանդները, տարեցները, հիվանդանոցային մահճակալին գամվածները, նրանք չեն կարող պարզապես շարժվել: Միջազգային մարդասիրական իրավունքը պահանջում է ոչ միայն հստակ ու ժամանակին նախազգուշացումներ, այլև մարդկանց հեռանալու ապահով ճանապարհի առկայություն: Ներկայումս Գազայում հիվանդանոցների, այդ թվում՝ հիվանդանոցային մահճակալների, հիվանդների, կենսական անհրաժեշտության համակարգերի տարհանումը գործնականում անհնար է, և պետք է հնարավոր ամեն ինչ անել բուժհաստատությունները պաշտպանելու համար՛՛:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ պաղեստինյան Կարմիր մահիկի կազմակերպությունը հայտարարել էր, որ Գազայում գտնվող Ալ-Քուդս հիվանդանոցի ղեկավարությունը նախազգուշացում է ստացել իսրայելցի զինվորականներից բուժհաստատությանը հարվածներ հասցնելու մտադրության մասին։

  • Կիսվել: