կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Կկառուցենք Թուրքիա՝ առանց բռնության»․ Էրդողան

«Կկառուցենք Թուրքիա՝ առանց բռնության»․ Էրդողան

Թուրքիան կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարը դարձրել է քաղաքականության առաջնահերթություն։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Միաժամանակ՝ Թուրքիայի ղեկավարը նշել է, որ երկրում ընտանիքի ինստիտուտի վրա բոլոր հարձակումները կապ չունեն կանանց իրավունքների պաշտպանության հետ։

Էրդողանի խոսքով՝ Թուրքիայում մշտապես թարմացվում է երեխաների և կանանց նկատմամբ բռնության մասին օրենսդրությունը, ինչպես նաև վստահություն է հայտնել, որ նոր կանոնակարգով ստեղծված Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի համակարգող խորհուրդը կիրականացնի հանրապետության հարյուրամյակին վայել գործունեություն։

Թուրքիայի ղեկավարը նշել է հասարակության բոլոր շերտերի կողմից բռնության դեմ պայքարում համերաշխության կարևորությունը։ «Մենք բոլորս միասին կկառուցենք Թուրքիա՝ առանց բռնության։ Թուրքիայի հարյուրամյակը լինելու է կանանց դար»,- եզրափակել է Էրդողանը։

  • Կիսվել: