կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Կիսելյովը կոչով դիմել է Ադրբեջանին

Կիսելյովը կոչով դիմել է Ադրբեջանին

«Russia Today» մեդիա խմբի գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելյովը «ՌԻԱ Նովոստի»-ին տված մեկնաբանության մեջ Բաքվին կոչ է արել ազատ արձակել «Sputnik Ադրբեջան»-ի ձերբակալված լրագրողներին։

«Նրանք, ովքեր գիտակցաբար ձեռնարկեցին այս քայլը, հիանալի հասկանում էին, որ լրագրողների աշխատանքի նկատմամբ որևէ օբյեկտիվ պահանջի բացակայության դեպքում դա անխուսափելիորեն կհանգեցնի Ռուսաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների բարդացմանը։ Հիմա, ըստ երեևույթին, հանգիստ կարելի է ազատ արձակել Իգոր Կարտավիխին և Եվգենի Բելոուսովին՝ այդկերպ նկատելի քայլ կատարելով մեր երկրների միջև հարաբերությունների վերականգնման ուղղությամբ»,- ասել է Կիսելյովը։

Հիշեցնենք՝ Բաքվի դատարանը 4 ամսով կալանավորել էր «Sputnik Ադրբեջան»-ի գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխին և աշխատակից Եվգենի Բելոուսովին։

  • Կիսվել: