շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կիպրոսի Հայ դատի հանձնախումբը դիմել է Լառնագայի քաղաքապետարան՝ «Գորշ գայլեր» անունով փողոցն անվանափոխելու առաջարկով

Կիպրոսի Հայ դատի հանձնախումբը դիմել է Լառնագայի քաղաքապետարան՝ «Գորշ գայլեր» անունով փողոցն անվանափոխելու առաջարկով

Կիպրոսի Հայ դատի հանձնախումբը դիմել է Լառնագայի քաղաքապետարան՝ քաղաքի փողոցներից մեկը, որը կրում է, «Գորշ գայլեր» անվանումը, փոխելու առաջարկով: Այս մասին նշվում է Հանձնախմբի կողմից տարածված տեղեկատվության մեջ:

«…Հանձնախումբը, կատի ունենալով, որ Լառնագա քաղաքի փողոցներից մեկը կրում է «BOZ KURT» (անգ.՝Grey Wolves, «Գորշ Գայլեր») անվանումը, դիմել է Լառնագայի քաղաքապետարան՝ այդպիսով հայտնելով իր վրդովմունքը: Փոխքաղաքապետի հետ տեղի ունեցած զրույցի ընթացքում ներկայացվել են անվանումը փոխելու համար հիմք հանդիսացող պատճառները»,- նշվում է հրապարակման մեջ:

Հաղորդվում է, որ Լառնագայի փոխքաղաքապետը խոստացել է, որ հարցը քննելու է քաղաքապետարանի ավագանին:

«Հայ դատի հանձնախումբը մոտիկից կհետևի գործընթացին և համայնքին տեղյակ կպահի»,- ասվում է հրապարակման մեջ:

  • Կիսվել: