շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կիմ Չեն Ընը կարող էր մահանալ սրտի վիրահատությունից. NYP

Կիմ Չեն Ընը կարող էր մահանալ սրտի վիրահատությունից. NYP

Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի սիրտը վերջերս վիրահատել են, նա դրանից կարող էր մահանալ, գրում է  New York Post-ը, փոխանցում է РБК-Украина-ն:

NYP-ի տվյալներով ՝ Հոնկոնգի HDTV արբանյակային հեռուստատեսության փոխտնօրենը, հղում անելով "խիստ պատկառելի աղբյուրի", հայտնել, որ Կիմ Չեն Ընը մահացել է: Միեւնույն ժամանակ ճապոնական լրատվամիջոցները գրում են, որ ԿԺԴՀ-ի առաջնորդը "վեգետատիվ վիճակում" է գտնվում վիրահատությունից հետո:

Այլ արժանահավատ աղբյուրներ նշում են, որ նրա սրտի վիրահատությունն անհաջող է անցել վիրաբույժի սխալի պատճառով:

  • Կիսվել: