կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կիևյան ռեժիմին սատարողների հետ մեր ճանապարհները բաժանվում են. Պեսկովը` ռելոկանտների մասին

Կիևյան ռեժիմին սատարողների հետ մեր ճանապարհները բաժանվում են. Պեսկովը` ռելոկանտների մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «իրենց ճանապարհները» բաժանվում են այն ռելոկանտների հետ, որոնք հակառուսական դիրքորոշում են զբաղեցրել։ Այս մասին նա ասել է լրագրողներին։

Ավելի վաղ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը լիագումար նիստի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանից մեկնած այն ռելոկանտներին, որոնք ստոր արարքներ են կատարել` ուրախանալով ՌԴ տարածքի գնդակոծությամբ, հաղթանակ մաղթելով նացիստական արյունալի կիևյան ռեժիմին, Ռուսաստանում ոչ միայն չեն սպասում, այլև եթե նրանք վերադառնան, նրանց համար «Մագադանն ապահովված է»։

«Դումայի խոսնակը խոսում էր նրանց մասին, ովքեր վառ արտահայտված հակառուսական դիրքորոշում են զբաղեցրել, սատարել կիևյան ռեժիմը։ Այո, իսկապես, այդ մարդկանց հետ մեր ճանապարհները բաժանվում են»,– ասել է Պեսկովը։
Նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Ռուսաստանից մեկնածների ճմշող մեծամասնությունը նրանք են, ովքեր ազատորեն ընտրում են` որտեղ ապրել այս պահին։ Ռուսաստանը շարունակում է մնալ այդ մարդկանց հայրենիքը և սպասում է նրանց։

  • Կիսվել: