չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Կիևը սադրանք է պատրաստում Իրպենում. ՌԴ ՊՆ

Կիևը սադրանք է պատրաստում Իրպենում. ՌԴ ՊՆ

Կիևի ռեժիմը սադրանք է նախապատրաստում Իրպեն բնակավայրում խաղաղ բնակիչների իբր զանգվածային սպանությունների մեջ Ռուսաստանին մեղադրելու համար։ Տեղեկությունն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Հաստատված տվյալների համաձայն՝ Կիևի ազգայնական ռեժիմը հերթական սադրանքն է նախապատրաստում Կիևի մարզի Իրպենում խաղաղ բնակիչների, իբր, զանգվածային սպանությունների մեջ Ռուսաստանին մեղադրելու համար։ Ուշադրություն եմ հրավիրում, որ ռուսական զինված ուժերի ստորաբաժանումները լքել են այդ բնակավայրն ավելի քան մեկ շաբաթ առաջ», - ասել է գեներալը։

Ներկայացնելով հատուկ գործողության մասին տվյալները՝ նա հայտնել է, որ օդից բարձր ճշգրտությամբ հրթիռներով Միրգորոդ օդանավակայանում ոչնչացվել են ուկրաինական օդային ուժերի ՄիԳ-29 կործանիչը և Մի-8 ուղղաթիռը, ինչպես նաև խոցման ավիացիոն միջոցներով պահեստը:
 
Կոնաշենկովն ավելացրել է, որ գիշերվա ընթացքում օդային բազավորման բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացվել է նաև Ուկրաինայի զինված ուժերի զինամթերքի խոշոր պահեստը Դնեպրոպետրովսկի մարզի Նովոմոսկովսկ բնակավայրի շրջանում:
Գեներալը նշել է, որ ՌԴ օպերատիվ-մարտավարական ավիացիան մեկ գիշերվա ընթացքում խոցել է ուկրաինական զորքերի 85 օբյեկտ: Դրանց թվում են 2 կառավարման կետ, 3 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի կայանք, 4 ինքնագնաց հրետանային հրանոթներ, զինամթերքի դաշտային պահեստ՝ ռազմական պատրաստության կետով, 2 նյութատեխնիկական ապահովման պահեստ, ինչպես նաև 4 հենակետ և ուկրաինական մարտական տեխնիկայի կենտրոնացման շրջան:
 
Բացի այդ, ռուսական ՀՕՊ միջոցներն օդում խոցել են ուկրաինական չորս անօդաչու թռչող սարք Բելոգորկա, Կրասնոգորովկա և Կրուտայա Բալկա բնակավայրերի շրջաններում:
 
Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության սկզբից ոչնչացվել են 127 ինքնաթիռ, 98 ուղղաթիռ, 425 անօդաչու թռչող սարք, 2031 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 228 սարքավորում, դաշտային հրետանու 880 զենք և ականանետ, ինչպես նաև 1932 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:

  • Կիսվել: