ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
 Կիևը hրթիռակոծվել է

Կիևը hրթիռակոծվել է

Հունիսի 26-ին ռուսական հրթիռներից մեկը խոցել է Կիևի Շևչենկոյի շրջանում գտնվող մանկապարտեզը։ Տեղեկանում ենք Украинская правда-ից։

Նշվում է, որ բարձրահարկ շենքում բռնկված հրդեհի մասին հաղորդագրությունը ստացվել է ժամը 06:29-ին։ Ուկրաինական կողմի պնդմամբ՝ հակառակորդի՝ ռուսական զորքի հրթիռակոծության հետևանքով հրդեհ է բռնկվել 9 հարկանի բնակելի շենքում՝ 7-րդ, 8-րդ և 9-րդ հարկերի մասնակի ավերածություններով։ Հրդեհը ընդգրկել է 300 քմ ընդհանուր տարածք։ 

Միջոցներ են ձեռնարկվել հրդեհը մարելու և մարդկանց փրկելու ուղղությամբ։

  • Կիսվել: