երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
«Կիևը հարձակում է նախապատրաստում Կուրսկի ատոմակայանի վրա». ՌԴ ԱԳՆ

«Կիևը հարձակում է նախապատրաստում Կուրսկի ատոմակայանի վրա». ՌԴ ԱԳՆ

Կիևը հարձակում է նախապատրաստում Կուրսկի ատոմակայանի վրա, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին, հատկապես ՄԱԿ-ին և ՄԱԳԱՏԷ-ին, անհապաղ դատապարտել Կիևի ռեժիմի կողմից նախապատրաստվող սադրիչ գործողությունները և կանխել Կուրսկի ատոմակայանի միջուկային և ֆիզիկական անվտանգության խախտումը, որը կարող է հանգեցնել լայնածավալ տեխնածին աղետի Եվրոպայում»,-ասվում է մեկնաբանության մեջ։

  • Կիսվել: