Կիևը Գերմանիայից 60 միլիոն եվրո աջակցություն կստանա. Անդրեյ Սիբիհա
Կիևը Գերմանիայից 60 միլիոն եվրո աջակցություն կստանա, որը կօգտագործվի ձմեռային շրջանում ջեռուցման ու ջերմամատակարարման համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան, որի հայտարարությունը հրապարակվել է գերատեսչության տելեգրամյան ալիքում։
«Ես բարձր եմ գնահատում Ուկրաինային ձմեռային և էներգետիկ աջակցության լրացուցիչ 60 միլիոն եվրոյի փաթեթը, որի մասին այսօր հայտարարել է իմ ընկեր և գործընկերը՝ նախարար Յոհան Վադեֆուլը», - նշել է նախարարը՝ մանրամասնելով, որ այդ միջոցները կօգտագործվեն ջեռուցման և ջերմամատակարարման համակարգը հզորացնելու համար։


