կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Կիևը ցանկանում է յուրացնել 400 միլիարդ դոլարի ռուսական ակտիվները. Զելենսկու խորհրդական

Կիևը ցանկանում է յուրացնել 400 միլիարդ դոլարի ռուսական ակտիվները. Զելենսկու խորհրդական

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու տնտեսական հարցերով խորհրդական Օլեգ Ուստենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանություններն ակնկալում են ռուսական սառեցրած ակտիվներից 400 միլիարդ դոլար ստանալ իրենց վերականգնման հիմնադրամի համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Որտեղի՞ց ենք գումարներ գտնելու այդ հիմնադրամի համար։ Մենք խոսում ենք 300 միլիարդ դոլարի մասին է, որը սառեցվել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի կողմից: Երկրորդ աղբյուրը նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի սառեցված ակտիվներն են, որոնց թվում մի քանի հարյուր մարդ կա արտերկրում», - ասել է Ուստենկոն «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում։

Նա նշել է, որ այդ հիմնադրամի համար միջոցներ կտրամադրեն նաև արևմտյան գործընկերները, որոնց հանրագումարում Ուկրաինան կարող է 400-500 միլիարդ դոլարի հույս ունենալ ռազմական գործողությունների ավարտից հետո երկիրը վերականգնելու համար։
Ուկրաինայի ապառազմականացման հատուկ գործողության մեկնարկից հետո ԵՄ-ն Ռուսաստանի ֆիզիկական անձանց, կազմակերպությունների, ֆինանսական հատվածի և էներգետիկայի դեմ պատժամիջոցների չորս փաթեթ է ընդունել ։
Պատժամիջոցներ են սահմանվել Ռուսաստանի ղեկավարության և բիզնեսի 900 ներկայացուցիչների նկատմամբ, որոնց ակտիվները սառեցվել են։

  • Կիսվել: