ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կիևը բանակցում է Պեկինի հետ Զելենսկու և Սի Ծինփինի հնարավոր շփումների հարցով. Պոդոլյակ

Կիևը բանակցում է Պեկինի հետ Զելենսկու և Սի Ծինփինի հնարավոր շփումների հարցով. Պոդոլյակ

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը տեղեկացրել է, որ Կիևը բանակցում է Պեկինի հետ՝ Վոլոդիմիր Զելենսկու և Սի Ծինփինի հնարավոր շփումների հարցով։ Նա հավելել է, որ հստակ ամսաթվեր չկան:

Ավելի վաղ՝ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Սի Ծինփինը ցանկանում է առցանց բանակցություններ անցկացնել Զելենսկու հետ։ Չինաստանի ԱԳՆ-ն նախագահների հնարավոր զրույցի մասին տեղեկատվություն չի տրամադրել։

Կրեմլից էլ հայտնել են, որ Չինաստանի նախագահը Պուտինի հրավերով մարտի 20-22-ը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան: Նշվում է, որ այցի ընթացքում կքննարկվեն Ռուսաստանի և Չինաստանի միջև համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հարաբերությունների զարգացման արդիական հարցեր, կստորագրվեն փաստաթղթեր:

  • Կիսվել: