չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Կիևում Թուրքիայի դեսպանությունը վերսկսում է իր աշխատանքները

Կիևում Թուրքիայի դեսպանությունը վերսկսում է իր աշխատանքները

Ուկրաինայում թուրքական դեսպանատան Twitter-ի էջից տեղեկանում ենք, որ Թուրքիայի դեսպանությունը Կիևում վերսկսել է իր աշխատանքները։

Ռուսաստանի կողմից սկսված ռազմական օպերացիայի պատճառով թուրքական դեսպանատան աշխատանքային անձնակազմը ժամանակվորապես տեղափոխվել էր Ուկրաինայի Չեռնովցի քաղաք։

Դեսպանատան գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«Մեր հարգելի՛ հայրենակիցներ և ուկրաինացի բարեկամներ, մենք մեր գործունեությունը ժամանակավորապես տեղափոխել էինք  Չեռնովցի քաղաք, որը տարհանման աշխատանքների ժամանակ դարձել էր մեր աշխատանքային կենտրոնը: Իսկ այսօրվանից վերադառոնւմ ենք մեր տուն՝ Կիև:»

Նշենք, որ թուրքական դեսպանատունը ժամանակավորապես տեղափոխվել էր Չեռնովցի քաղաք մարտի 11-ին։

  • Կիսվել: