երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Կիևում պայթեցրել են «Օտշչադբանկի» բաժանմունքը

Կիևում պայթեցրել են «Օտշչադբանկի» բաժանմունքը

Այսօր առավոտյան Կիեւի Դնեպրյան շրջանի Էնտուզիաստների 11 հասցեում ուժեղ պայթյուն է։ Երկու անհայտ անձինք պայթեցրել են «Օտշչադբանկի» բաժանմունքը, տեղեկացնում է «Ուկրաինական նորությունները»։

Նախնական տվյալներով՝ պայթյունի ալիքի էպիկենտրոնը բանկոմատն է, որն էլ, ամենայն հավանականությամբ, եղել է գողերի նպատակը։ Սակայն ալիքն այնքան ուժեղ է եղել, որ պայթեցրել է ոչ միայն բանկոմատը, այլեւ համարյա ամբողջ բաժանմունքը:

Հանցագործներին բռնելու համար Կիեւում անցկացվել է «Ազդանշան» օպերացիան։

  • Կիսվել: