չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Կիևում հրթիռի բեկորներն ընկել են բազմահարկ շենքի վրա. կա զոհ (լուսանկարներ)

Կիևում հրթիռի բեկորներն ընկել են բազմահարկ շենքի վրա. կա զոհ (լուսանկարներ)

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի Դառնիցկի շրջանում խոցված հրթիռի բեկորները ավերածությունների և հրդեհի պատճառ են դարձել բազմահարկ շենքում։ Այս մասին մարտի 17-ին հայտնել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Փրկարարները պարզել են, որ խոցված հրթիռի բեկորների անկման հետևանքով ավերվել են տան 16-րդ և տեխնիկական հարկերի կառուցատարրերը, ինչպես նաև հրդեհ է բռնկվել 16-րդ հարկի բնակարանում։

Նախնական տեղեկություններով՝ մեկ մարդ զոհվել է, 30 բնակիչ տարհանվել է, որից երեքը՝ վիրավոր, գրում է Korrespondent.net-ը։

 
 

  • Կիսվել: