չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Կիևում հայտարարվել է պարետային ժամ

Կիևում հայտարարվել է պարետային ժամ

Կիեւում մարտի 15-ին ժամը 20:00-ից մինչեւ մարտի 17-ը ժամը 7:00-ն պարետային ժամ է հայտարարվել: Այս մասին իր տելեգրամ ալիքում հայտնել է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Նա նշել է, որ Կիեւում տեղաշարժն առանց հատուկ անցաթղթերի այժմ կարգելվի:

Կլիչկոն նաեւ ասել է. ՛՛Դուրս գալ կարելի է միայն ապաստարան հասնելու համար: Պարետային ժամը կգործի մինչեւ մարտի 17-ի առավոտյան ժամը 7-ը՛՛։

Կիեւի քաղաքապետը բոլոր կիեւցիներին խնդրել է պատրաստվել երկու օր տանը մնալուն: Տագնապի ազդանշանի դեպքում Կիեւի բնակիչները պետք է ապաստարան տեղափոխվեն:

  • Կիսվել: