շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կիեւում եւ Կիեւի մարզում չեղարկվել է ուժեղացված պարետային ժամը

Կիեւում եւ Կիեւի մարզում չեղարկվել է ուժեղացված պարետային ժամը

Վաղը ցերեկը Կիեւում եւ Կիեւի մարզում պարետային ժամ չի մտցվի։  Այս մասին հայտնել է Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Telegram-ի իր ալիքում, հաղորդում է УНИАН-ը։

«Նոր տեղեկություն ռազմական հրամանատարությունից։ Վաղը կեսօրից հետո Կիեւում եւ մարզում պարետային ժամ չի մտցվի»,- գրել է նա։

Նրա խոսքով՝ պարետային ժամը կպահպանվի սովորական ռեժիմով՝ 20:00-ից 07:00-ն։ Կլիչկոն ընդգծել է, որ կիրակի օրվա երկրորդ կեսին հնարավոր կլինի տեղաշարժվել մայրաքաղաքում եւ մարզում։

  • Կիսվել: