երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կիևում ապամոնտաժվել է Պուշկինի արձանը

Կիևում ապամոնտաժվել է Պուշկինի արձանը

Կիևի Շևչենկովսկի շրջանում նոյեմբերի 15-ին ապամոնտաժվել է ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի արձանը։ Դեռևս հայտնի չէ, թե որտեղ է այն պահվելու, տեղեկացնում է OBOZ.UA-ի թղթակիցը։

Նշվում է, որ Ուկրաինայի մայրաքաղաքում ապառուսականացման գործընթացը շարունակվում է:

«Պատերազմի երկրորդ տարվա վերջ միայն Նախարարների կաբինետը հասկացավ, որ Պուշկինը ուկրաինական մշակույթի մաս չէ, և պաշտոնյաները համաձայնեցին այս արձանը քանդելու նախաձեռնությանը: Եվ շնորհակալություն դրա համար։ Մենք այն քանդում ենք»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Կիևի քաղաքային խորհրդի պատգամավոր Դմիտրի Բելոցերկովեցը։

  • Կիսվել: