ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Կիևին Tomahawk հրթիռներ մատակարարելու ԱՄՆ-ի հնարավոր որոշումը կարժանանա ՌԴ-ի համարժեք արձագանքին. Պեսկով

Կիևին Tomahawk հրթիռներ մատակարարելու ԱՄՆ-ի հնարավոր որոշումը կարժանանա ՌԴ-ի համարժեք արձագանքին. Պեսկով

Կիևին Tomahawk հրթիռներ մատակարարելու ԱՄՆ-ի հնարավոր որոշումը Ռուսաստանի համարժեք արձագանքին կարժանանա: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ նա հավելել է, որ Մոսկվան նկատել է ամերիկացի պաշտոնյաների հայտարարությունները Ռուսաստանի խորքում հարվածներ հասցնելու հնարավորության մասին, ինչը բավականին վտանգավոր ախտանիշ է։

«Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Ռուսաստանի խորքում հարվածներ հասցնելու հնարավորության մասին ամերիկացի պաշտոնյաների հայտարարություններին՝ Պեսկովն ասել է. «Դա, իհարկե, բավականին վտանգավոր է, և այն չի կարող աննկատ մնալ Մոսկվայում։ Մենք դա նկատել ենք

Ամերիկյան ղեկավարության ներկայացուցիչներն այս շաբաթ տված հարցազրույցներում խոսել են նման հրթիռներ մատակարարելու հնարավորության մասին։ Եվ, ընդհանուր առմամբ, նրանք լիովին ընդունել են Ռուսաստանի տարածքի խորքում հարվածներ հասցնելու հնարավորությունը։ Դա, անշուշտ, բավականին վտանգավոր ախտանիշ է, և այն չի կարող աննկատ մնալ Մոսկվայում։ Մենք դա նկատել ենք։

Եվ եթե դա տեղի ունենա, դա կլինի լարվածության նոր լուրջ փուլ, որը ռուսական կողմից համարժեք արձագանք կպահանջի»:

  • Կիսվել: