հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կիևից հազարավոր մարդիկ են տարհանվել. Կլիչկո

Կիևից հազարավոր մարդիկ են տարհանվել. Կլիչկո

Մարտի 5-ին Կիևից տարհանվել է ավելի քան հազար մարդ՝ ծնողազուրկ երեխաներ, հաշմանդամություն ունեցող երեխաներ, մեծահասակներ և նրանք, ովքեր հայտնվել են կյանքի դժվարին պայմաններում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

«Քաղաքը շարունակում է տարհանել հաշմանդամություն ունեցող երեխաներին, ծնողազուրկներին, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և հաշմանդամություն ունեցողներին: Երեկ նման կարգի մոտ 1000 կիևցի էվակուացիոն թռիչքով ուղարկվել է Լեհաստան, որոնցից մոտ 200 հաշմանդամ երեխաներ՝ 32-ը ավասայլակներով»,- ասել է Կլիչկոն։

 

Նա հավելել է, որ թռիչքը կազմակերպվել է Save Ukraine փոխօգնության կենտրոնի հետ համատեղ։  Կիևի քաղաքապետի հավաստմամբ ընդհանուր առմամբ նման համատեղ տարհանման թռիչքներով արդեն ավելի քան 3000 մարդ է ուղարկվել Եվրոպա։

  • Կիսվել: