չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կիևի ներգրավվածության մասին տվյալներ կան. Պեսկովը` ահաբեկչության և Թաթարսկու մահվան մասին

Կիևի ներգրավվածության մասին տվյալներ կան. Պեսկովը` ահաբեկչության և Թաթարսկու մահվան մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անհապաղ տեղեկացրել են Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչության մասին, որի հետևանքով զոհվել է ռազմական լրագրող Վլադլեն Թաթարսկին: Տեղեկությունըլրագրողներին է հայտնել ՌԴ նախագահիմամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ապրիլի 2-ին Սանկտ Պետերբուրգում՝ Ունիվերսիտետսկայա փողոցի սրճարանում, պայթյուն է տեղի ունեցել, մեկ մարդ է մահացել։ Պարզվել է, որ մահացածը ռազմական թղթակից Վլադլեն Թաթարսկին է (իսկական անունը՝ Մաքսիմ Ֆոմին): Առողջապահության նախարարության տվյալներով՝ ևս 32 մարդ է տուժել։

«Դատելով Ազգային հակաահաբեկչական կոմիտեի հայտարարությունից` տվյալներ կան, որ ուկրաինական հատուկ ծառայությունները կարող են կապ ունենալ այդ ահաբեկչության ծրագրման հետ, բնականաբար դա ահաբեկչություն է», - ասել է Պեսկովը լրագրողներին:

Նա ավելացրել է, որ Կիևի ռեժիմն աջակցում է ահաբեկչությանը և, հնարավոր է, կանգնած է Վլադլեն Թաթարսկու սպանության հետևում:

  • Կիսվել: