երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Խզվել են Մաքսիմ Գալկինի հետ կնքված գովազդային պայմանագրերը

Խզվել են Մաքսիմ Գալկինի հետ կնքված գովազդային պայմանագրերը

Արտիստ Անդրեյ Դանիլկոն, որը հանդես է գալիս Վերկա Սերդյուչկա կեղծանունով, որոշել է մեկնաբանել Մաքսիմ Գալկինի եւ Ալլա Պուգաչովայի հեռանալը Ռուսաստանից։

Ուկրաինացի արտիստի խոսքով՝ Գալկինն ու Պրիմադոնանն բարդ իրավիճակում են հայտնվել․ հիմա Ռուսաստանում հազիվ թե աշխատանք գտնվի նրանց համար։

«Որովհետեւ նրանք վախենում են։ Նրանք վախենում են, ինչ-որ մեկը հանգիստ է ծրագրել։ Ես խոսել եմ Մաքսիմ Գալկինի հետ, նրանք ծրագրում էին, առավել եւս, որ խզել են նրանց բոլոր գովազդային պայմանագրերը։ Նա ընտանիքի հետ Իսրայել է մեկնել, եւ առայժմ առանձնակի աշատանք չկա։ Իսկ մյուսները հիմնականում փախել են սովորական վախի պատճառով։ Առավել եւս եթե խոսենք արտիստների մասին»,- նշել է Դանիլկոն։

Հիշեցնենք՝ երբ Մաքսիմ Գալկինը խոսել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ իր դիրքորոշման մասին, չեղարկվել է նրա համերգն Արխանգելսկում, հանդիսատեսը սկանդալի ուղեկցությամբ հանձնել է տոմսերը։

  • Կիսվել: