ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Խուզարկել են Վրաստանի նախկին վարչապետի, ՊԱԾ նախկին ղեկավարի, նախկին գլխավոր դատախազի տները

Խուզարկել են Վրաստանի նախկին վարչապետի, ՊԱԾ նախկին ղեկավարի, նախկին գլխավոր դատախազի տները

Այսօր խուզարկություններ են տեղի ունեցել Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի, նախկին գլխավոր դատախազ Օթար Պարցխալաձեի տներում։ Այս մասին հայտնում են Վրաստանի Դատախազությունից։

Նշվում է, որ խուզարկվել են նաև նրանց հետ կապված ութ անձանց տներ՝ տարբեր քրեական հետաքննությունների շրջանակներում։

Առգրավվել են էլեկտրոնային սարքեր, փաստաթղթեր և մեծ գումար։

Թե ինչ գործի շրջանակներում են իրականացվում հատուկ գործողությունները, ինչի մեջ են կասկածվում իշխող ուժի երբեմնի ազդեցիկ ներկայացուցիչները, պաշտոնապես չի հաղորդվում:

 

  • Կիսվել: