երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խորվաթիայում ուժեղ երկրաշարժ է գրանցվել

Խորվաթիայում ուժեղ երկրաշարժ է գրանցվել

Խորվաթիայում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ։ Այս մասին հայտնել Է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Էպիկենտրոնը գտնվել է Կրկ քաղաքից 4 կմ դեպի արևելք, որտեղ բնակվում է 3,7 հազար մարդ: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

  • Կիսվել: