Խորվաթիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Խորվաթիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որտեղ գործող նախագահ Զորան Միլանովիչը պայքարում է վարչապետի և կառավարության աջակցած թեկնածու Դրագան Պրիմորացի դեմ, տեղեկացնում է Euronews-ը։
Նշվում է, որ դեկտեմբերի 29-ին կայացած առաջին փուլում Միլանովիչը հավաքել էր ձայների 49,7%-ը՝ ընդդեմ յոթ այլ թեկնածուների, ինչը ամբողջական հաղթանակի համար անհրաժեշտ քվեաթերթիկների կեսից մի փոքր էր քիչ։ Ի դեպ՝ Միլանովիչը զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը 2011 թվականի վերջից մինչև 2016 թվականի սկիզբը:
Հաղորդվում է նաև, որ նախքան քաղաքականություն մտնելը Պրիմորացը մանկաբույժ և համալսարանի պրոֆեսոր է եղել։ Նա Խորվաթիայի քաղաքականությունից դուրս էր մնացել 2009 թվականից, երբ, գիտության նախարար լինելով՝ փորձել էր անկախ նախագահական քարոզարշավ վարել: Այս տարվա նախընտրական քարոզարշավի ընթացքում Պրիմորացն իրեն դրսևորել է որպես արևմտամետ գործիչ: