շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Խորհուրդ եմ տալիս կիսաշրջազգեստ հագնել»․ Կադիրովը՝ Ռուսաստանից հեռացող տղամարդկանց

«Խորհուրդ եմ տալիս կիսաշրջազգեստ հագնել»․ Կադիրովը՝ Ռուսաստանից հեռացող տղամարդկանց

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Ռուսաստանից հեռացող տղամարդկանց խորհուրդ է տվել կիսաշրջազգեստ հագնել և անունները փոխել կանացի անուններով․ այս մասին գրում է RiaNovosti-ն։Ուրբաթ օրը Կադիրովը մասնակցել է Խանքալայի ռազմաբազայի տարածքում ուժային ստորաբաժանումների մարտիկների կազմավորման հանդիսավոր արարողությանը։

«Ես չեմ հասկանում նրանց, ովքեր դժվարին պահերին լքում են հայրենիքը և գնում արտերկիր։ Նման վախկոտներին խորհուրդ եմ տալիս կիսաշրջազգեստ հագնել և անունները փոխել կանացի անուններով։ Մեր պատմության մեջ նույնիսկ կանայք քաջություն են ունեցել տղամարդկանց հետ հավասար պայքարելու մինչև վերջ»,-ասել է Կադիրովը։

  • Կիսվել: