Խորհրդարանական ընտրություններ Չեխիայում. հաղթել է ANO քաղաքական շարժումը
Այսօր հրապարակվել են Չեխիայում հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները. հայտնի է դարձել ստորին պալատի նոր կազմը հաջորդ չորս տարիների համար։
Radio Prague International-ի հրապարակած արդյունքները հաստատել են, որ միլիարդատեր Անդրեյ Բաբիշի գլխավորած ANO քաղաքական շարժումը հաղթել է 2025 թվականի Չեխիայի խորհրդարանական ընտրություններում։
Նշվում է, որ Ըընտրություններին մասնակցել է չեխ ընտրողների 68.95 տոկոսը, ANO-ն ստացել է ձայների 34.51 տոկոսը (80 մանդատ)։
Պատգամավորների պալատ են անցել նաև 5 կուսակցություններ։ Հավաքած ձայների թվով երկրորդ տեղում «Սպոլու/Միասին» կոալիցիան է, իսկ երրորդ տեղում՝ «ՍՏԱՆ/Քաղաքապետեր և անկախներ» շարժումը։


