երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը. Պետդեպ

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը. Պետդեպ

ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմամբ, որը խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն ստեղծելու ջանքերը։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ Պետդեպը։

«Մենք կրկին հայտարարում ենք, որ Լաչինի միջանցքով պետք է ապահովել մարդկանց ազատ տեղաշարժը։ Կոչ ենք անում կողմերին վերսկսել խաղաղ բանակցությունները և զերծ մնալ սահմանի երկայնքով սադրանքներից և թշնամական գործողություններից»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 23-ին, ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, քիչ առաջ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: