երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Խոցվել են ՌԴ տարածքում գտնվող օդանավակայան և ռազմական գործարան. Ուկրաինայի զինված ուժեր

Խոցվել են ՌԴ տարածքում գտնվող օդանավակայան և ռազմական գործարան. Ուկրաինայի զինված ուժեր

Հոկտեմբերի 20-ին Ռուսաստանի մի քանի շրջաններ ենթարկվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։ Դրանց թվում են Նիժնի Նովգորոդի և Լիպեցկի շրջանները, մայրաքաղաք Մոսկվան:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է Լիպեցկի մարզում «Լիպեցկ-2» ռազմական օդանավակայանին և Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզի Ձերժինսկ քաղաքի Յա. Մ. Սվերդլովի անվան գործարանին հարվածելու մասին։

Ուկրաինական զինվորականների տվյալներով՝ Լիպեցկի մերձակայքում գտնվող օդանավակայանում տեղակայված են Սու-34, Սու-35 և ՄիԳ-31 ինքնաթիռները։ Հաղորդվում է, որ կան նաև «զինամթերքի, վառելիքի, քսանյութերի և օդանավերի սարքավորումների պահեստներ»: Իսկ Սվերդլովի անվան գործարանը «քիմիական նյութեր է արտադրում հրետանային զինամթերքի և ֆուգասային ավիառումբերի» համար:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ երկու օբյեկտի տարածքներում գրանցվել են բազմաթիվ պայթյուններ։ 

  • Կիսվել: